ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Ուզբեկստանի Նամանգանու շրջանի 72-ամյա բնակիչը, որը վարակված էր COVID-19 կորոնավիրուսով, մահացել է սրտամկանի սուր ինֆարկտից։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը, հղում անելով Ուզբեկստանի առողջապահության նախարարությանը։ Դա Ուզբեկստանում կորոնավիրուսից առաջին մահն է:
Նամանգան քաղաքի բնակիչը, որը դիսպանսերային հետազոտություն էր անցնում, մարտի 26-ին հոսպիտալացվել էր COVID-19- ի կասկածանքով: Նույն օրը հաստատվել էր ախտորոշումը:
Նախարարության տվյալով ՝ տարեց տղամարդը վարակվել է դստերից, որը Թուրքիայից ժամանել էր մարտի 12-ին: