Ուզբեկստանում կարող են սկսել տուգանել «կվադրոբեր երեխաների» ծնողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

f670bd12240f8d_670bd12240fcd.thumb_

Ուզբեկստանում կվադրոբինգ ենթամշակույթի սիրահար երեխաների ծնողները կարող են տուգանվել մինչև 1,875 մլն սում (մոտ 150 դոլար) երեխայի դաստիարակության հարցում իրենց պարտականությունները չկատարելու համար։ Այս մասին հայտնում է Ուզբեկստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Ուզբեկստանում սոցիալական ցանցերում վերջին շրջանում տարածված են դարձել կենդանիների դիմակներ կրող երեխաների տեսանյութերը։ Մասնավորապես, նրանցից մեկը, նմանակելով շանը, հարձակվել է անցորդների վրա և վախեցրել մյուս երեխաներին։

Նշվում է, որ կվադրոբեր երեխային էլ կարող է նշանակվել հոգեբանական գաղտնի փորձաքննություն և օգնություն։

--00—ՅՄ