ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19) (https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/) էջում այսուհետ կարող եք տեսնել հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը :
«Փորձում ենք առավելագույնս հասանելի դարձնել տեղեկատվությունը, և առաջիկայում վիճակագրությունը կտրվի նաև՝ ըստ վարչական շրջանների և համայնքների»:
Կորոնավիրուսային հիվանդության դեպքեր հաստատվել են Երևանում և 6 մարզերում:
Երևան - 151
Արագածոտն - 4
Արարատ - 56
Արմավիր - 52
Կոտայք - 57
Լոռի - 2
Շիրակ - 5
Սյունիք - 2