ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է գրաֆիկը՝ ըստ որի՝ պահպանվում է կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը:
Նա քաղաքացիներին դիմել է տանից դուրս չգալու և տեմպը կոտրելու կոչերով:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 5-ին հաստատվել է կորոնավիրուսի 822 դեպք: Բացասական արդյունք է արձանագրվել 3477 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 720 անձ: Վերջին տվյալներով ապաքինվել է 57 անձ, 7 պացիենտ մահացել է: