ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ այսօր 11։00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2020 թվականի մարտի 30-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ»,-նշված է որոշման մեջ։