ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսով վարակված պացիենտ է մահացել: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով քաղաքի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովին:
«Դիահերձումը ցույց է տվել, որ ևս մեկ մարդ է մահացել, որը վարակված էր կորոնավիրուսով», - ասել է Սանկտ Պետերբուրգի ղեկավարը:
Նա հստակեցրել է, որ Սանկտ Պետերբուրգում մարտի 30-ի դրությամբ երկու մարդ է մահացել COVID-19-ից: