ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24 News
Սանկտ Պետերբուրգ կատարած պաշտոնական այցելության ընթացքում նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ ստորագրեցինք Երևան և Սանկտ Պետերբուրգ քաղաքների միջև 2021-2025թթ․ համագործակցության ճանապարհային քարտեզը, որը ներառում է հանրակրթության, մշակույթի, առողջապահության, քաղաքային այլ ենթակառուցվածքների ոլորտներում փոխգործակցությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Երկու գործընկեր, հարազատ քաղաքների միջև հարաբերությունների զարգացումը և խորացումը մեր առաջնահերթությունների թվում է։
Պարոն նահանգապետին հրավիրեցի մոտակա ժամանակներս հյուրընկալվել Երևանում»,- գրել է քաղաքապետը։
--00—ՄՀ