ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Թուրքմենստանի իշխանությունները ամենուր արգելել են «կորոնավիրուս» բառի օգտագործումը։ Այս մասին հայտնում է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը։
«Կորոնավիրուսի մասին չի հիշատակվում պետական ԶԼՄ-ներում կամ բժշկական տեղեկատուներում, որոնք տարածվում են դպրոցներում, հիվանդանոցներում և արտադրամասերում», -փոխանցում են տեղի լրագրողները։
«Թուրքմենական բառապաշարից «կորոնավիրուս» բառի այսպիսի արմատական բացառումով, որպեսզի թաքցնի համավարակի մասին տեղեկատվությունը, Թուրքմենստանի կառավարությունը վտանգի է ենթարկում իր քաղաքացիներին»,- հայտարարում է «Լրագրողներ առանց սահմանի»-ն։
Ըստ պաշտոնական տվյալներով՝ Թուրքմենստանում կորանվիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել։ Մարտի կեսին երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը խորհուրդ էր տվել քաղաքացիներին պաշտպանվել հին ժողովրդական միջոցով՝ հարմալայի ծխով։