ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Ամբողջ քարոզչության ժամանակ և դրանից առաջ «Ազատ Հայերնիք» կուսակցությանը, կուսակցության նախագահին և դաշինքին, որը բաղկացած է 6 քաղաքական ուժից փորձել են թիրախավորել։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:
«Արդյունքներն այսօր պարզ են և դրանց վրա որևէ միջամտություն չի եղել: Բոլոր գյուղերում գիտեն՝ ով, ինչպես է քվեարկել: Երկրորդ փուլի անհրաժեշտություն է լինելու, իրավիճակը թող իշխանությունները գնահատեն: Ես որևէ հանդիպում չեմ իրականացնելու, քարոզչականը՝ կտեսնեմ: Ամեն ինչ պարզ է, շատ անելիք չկա», - ասել է նա։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահի թեկնածուներից ոչ ոք չի հավաքել բավարար թվով ձայներ: Ըստ նախատեսված ժամանակացույցի՝ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 14-ին: