ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Վերջին մեկ օրում Ռուսաստանի 35 տարածաշրջաններում կորոնավիրուսի 302 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է օպերշտաբը, փոխանցում է РиаНовости-ն:
Երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1836, որից 8-ը՝ մահվան ելքով:
Օպերշտաբը նաև հայտնում է, որ Մոսկվայում վարակվածների հիմնական մասը երիտասարդներ են՝ 18-40 տարեկան, 17 դեպքերն էլ հաստատվել են երեխաների մոտ: