ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Աղավնաձորի մեուսարանների ղեկավար, առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառմամբ տեղեկացրել, որ Աղավնաձորում մեկուսացումից դուրս եկածներին ծաղիկներով են տուն ճանապարհում և ճանապարհելու:
«Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի նկատմամբ թեստ հանձնելուց հետո, մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան:
Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն:
Այո՛, կորոնավիրուսից հետո կա կյանք...
Առո՛ղջ լինեք...
Աղավնաձորի մեկուսարաններից բոլոր տուն վերադարձող կանայք գնալու են այսպես...»,-գրել է նա: