ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ՝ Արցախի ընտրություններում որևէ արտառոց և անտրամաբանական գործընթաց չի եղել։
Ըստ պատգամավորի՝ արցախցին նայել է ոչ միայն թեկնածուների՝ Արցախի անվտանգության վերաբերյալ դրույթներին, այլև տնտեսական, մշակութային ծրագրերին։
«Հաջողության են հասել այն թեկնածուները, ովքեր շեշտում էին, որ ՀՀ-ն ու Արցախը նույն վեկտորով պետք է շարժվեն»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Իգիթյանը՝ ընդգծելով, որ պաշտոնական Երևանի համար նախընտրելի թեկնածուն նա էր, ով վստահություն կունենար Արցախի ժողովրդի մոտ, այդ թվում՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։