ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իրեն է դիմել Իսրայելի միջազգային դպրոցներից մեկում սովորող հայ աշակերտների խումբ՝ խնդրելով վերադարձնել Հայաստան: Ըստ Աշոտյանի՝ նրանց ՀՀ տեղափոխելը կարժենա մոտ 30000 դոլար:
«Քիչ առաջ ինձ է դիմել Իսրայելի միջազգային դպրոցներից մեկում սովորող հայ աշակերտների խումբ, որը ստեղծված իրավիճակում հայտնվել է ծանր կացության մեջ։
9 երեխա ուզում է վերադառնալ Հայաստան, սակայն չի կարողանում։
Հիմա դպրոցն իրենց ընդունել է և խոստացել պահել այնքան ժամանակ մինչև չգտնվի ելք դուրս գալու երկրից։
Նրանց փորձել է օգնել Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ Արմեն Սմբատյանը, սակայն խնդիրը լուծել չի հաջողվել։
Դիմում եմ լրատվամիջոցներին՝ խնդրի բարձրաձայնման և պատկան մարմինների առջև այն դնելու խնդրանքով։
Միաժամանակ առաջարկում եմ կառավարությանը չարտերային թռիչք կազմակերպել և վերադարձնել աշակերտներին Հայաստան։
Իմ հաշվարկով այդ emergency flight-ը կարժենա մոտ 30 000 $, այսինքն՝ մոտ 20 պատգամավորական «պարգևավճար»։
Սփյուռքի հետ աշխատանքի պատասխանատուներին հորդորում եմ կապ հաստատել այդ աշակերտների հետ, իսկ մեր եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանին խնդրում աջակցել նրանց»,-գրել է Աշոտյանը։