ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը Աբովյան քաղաքից էր: Զինծառայողը ընտանիքի երեք երեխաներից ավագն էր, իսկ մյուս երեխաները անչափահաս են: Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Աբովյանի համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը։
Քաղաքապետը նշեց, որ շատ մանրամասներ չգիտի զինծառայողի ընտանիքի մասին, միևնույն ժամանակ հայտնեց, որ հայրը 1978 թվականի ծնված է:
«Առավոտյան ես, զինկոմը և ռազմական ոստիկանության պետը հայրիկին աշխատանքի վայրից կանչեցինք, տեղեկացրինք», - ասաց նա:
Նշենք, որ զինծառայողի մահվան դեպքի մանրամասները պարզելու համար քննություն է իրականացվում: