ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
«Ցուցաբերվող պետական աջակցությունը պետք է լինի հասցեական, օպերատիվ և համընդգրկուն»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ,
Ս.թ. մարտի 29-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրապարակեց հրատապ 7 առաջարկություններ, որոնք այս օրերին առաջնահերթ պետք է իրականացվեն, սակայն կյանքը ցույց է տալիս, որ խնդիրները քանի գնում, այնքան լրջանում են։
Խոսքը սոցիալականի մասին է։ Ապրանքների գները թանկանում են, մեր համաքաղաքացիները հայտնվում են անելանելի վիճակում։
Ցուցաբերվող պետական աջակցությունը պետք է լինի հասցեական, օպերատիվ և համընդգրկուն։
Ինչ վերաբերում է օրավարձով աշխատող մեր համաքաղաքացիներին, ապա մեծ բարդություն չէ փոքր տնտեսություն ունեցող երկրում փաստագրել կատարվող աշխատանքները և աշխատողներին, կրկնում եմ՝ փաստագրել կատարված աշխատանքները, որոնք արդյունքի տեսքով առկա են։
Փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությունը պետք է լինի առանց «սև ցուցակների», որի մասին հայտարարել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Միասին հաղթահարենք այս արհավիրքը: (շարունակելի)»։