ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Ապրիլի 3-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված մուտք է գործել Բրյուսովի փողոցի սեփակա տներից մեկը և դանակի սպառնալիքով կապել տանտիրուհուն՝ 63-ամյա Մ.-ին, բռնություն կիրառել նրա նկատմամբ, ապա հափշտակել ոսկյա զարդեր, բջջային հեռախոսներ, գումար և դիմել փախուստի, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, ստահակին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։