ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով ապրիլի 6-ին նշանակված առաջին դատական նիստը չի կայանա: Պաշտպանները, համավարակով և արտակարգ դրությամբ պայմանավորված, միջնորդել են նիստը հետաձգել: Այդ մասին 24News-ին տեղեկացրեց Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Տեղեկացնենք, որ գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։
ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Նորայր Փանոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։