ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
The Guardian-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի քարտուղարի պաշտոնում նոր նշանակում է արել. Քայլի Մքինանին կփոխարինի Ստեֆանի Գրիշհեմին:
Սա Թրամփի պաշտոնավարման ընթացքում նախագահի չորրորդ մամուլի քարտուղարն է, նկատում է աղբյուրը՝ հավելելով, որ նա 31 տարեկան է, սովորել է Հարվարդի իրավաբանական դպրոցում, Օքսֆորդում, համագործակցել է CNN-ի հետ:
The Guardian-ը նաև նշում է, որ նոր խոսնակը Թրամփի աջակիցներից է. մի առիթով նա նույնիսկ հայտարարել է, որ Թրամփը երբեք չի ստում, ստում է մամուլը: