ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ։
Հանրապետության տարածքում ապրիլի 8-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 10-12-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-12-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 10-11-ին՝ գիշերը, կբարձրանա 7-9, ցերեկը՝ 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 8-ի ցերեկը, 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հանրապետության տարածքում
Երևան քաղաքում