ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
РИА Новости-ն, հղում անելով «Беларусь 1»-ին, գրում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսը գրոհում է այն մարդկանց, որոնք ունեն վատ սովորություններ:
«Կես, մեկ տարի առաջ ասում էի, անգամ օրինակ ցույց տալիս, թե՝ լսե՛ք, եկե՛ք զբաղվենք սպորտով, քիչ խմենք, չծխենք… Իսկ հիմա համոզվում ենք, որ այդ չարաբաստիկ վիրուսը գտնում է նրանց, որոնք երեկ խմում էին, այսօր՝ ծխում»,- ասել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ Լուկաշենկոն ևս մեկ հայտարարություն էր արել՝ նշելով, որ պատրաստ է բուժել կորոնավիրուսով հիվանդներին, սակայն առողջապահության նախարարը նրան հայտնել է, որ դրա կարիքը դեռ չկա: