ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
«ՀՀ ԱԱԾ և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երեւան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում։ Մանրամասները առաջիկայում»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ոստիկանության հանրային կապերի բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանը: