ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է ԱԱԾ, սակայն ինչ գործի շրջանակներում՝ հայտնի չէ։
«Մենք էլ դեռ տեղյակ չենք, շուտով կճշտենք, ամեն ինչ պարզ կլինի», - 24News-ի հետ զրույցի ընթացքում նշեց ԱԱԾ աշխատակիցը։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետի խորհրդական՝ Հակոբ Ճաղարյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ինքը՝ Ճաղարյանը և հայտնել, որ մամուլից է տեղեկացել, որ վարչապետը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իր ներկայացրած հրաժարականի դիմումը։
«Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է։ Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից», - ֆեյսբուքյան հայտարարությունում գրել է Ճաղարյանը։