ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
«ՏԱՍՍ» գործաալությունը, հղում անելով Սուրբ գահի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Զատկից առաջ խաչերթը, որը, ըստ կաթոլիկական ավանդույթի, անցկացվում է Չարչարանաց ուրբաթ երեկոյան, 55 տարի հետո առաջին անգամ անցկացվելու է Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում, ոչ Կոլիզեյումի պատերի մոտ:
Կորոնավիրուսի պատճառով խաչերթն անցկացվելու է առանց հավատացյալների, այն կցուցադրվի մի քանի հեռուստաալիքների ուղիղ եթերում, ինչպես նաև համացանցային ալիքներով՝ ներառյալ Vatican News պորտալը:
Ըստ աղբյուրի՝ Խաչը տանելու է 5 մարդուց բաղացած 2 խումբ: 5 մարդ բանտից՝ Պադուայի ուղղիչ հաստատությունից են լինելու, մյուս 5-ը՝ Վատիկանի առողջապահության և հիգիենայի վարչությունից:
Աղբյուրը նաև նշում է, որ խաչերթին բանտի ներկայացուցիչների մասնակցությունը պատահական չէ, քանի որ հենց այս հաստատություններից են խորհրդածությունների տեքստերը գրողները. դրանք ընթերցվում են 14 դադարների ժամանակ և խորհրդանշում են Գողգոթա Քրիստոսի բարձրանալն ու նրա նահատակության դրվագները: Տեքստերը գրելուն ներգրավվել են ինչպես բանտարկյալներ, այնպես էլ հսկիչներ, բանտարկյալների մերձավորները: Հատվածներից մեկը հանձնարարել են գրել ցմահ բանտարկության դատապարտվածի դստերը, իսկ մյուսը՝ սպանված աղջկա ծնողներին: