Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում ու հեգնում եք. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Գև

ԱԺ ԲՅԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դատավոր Աննա Դանիբեկյանի՝ լայնորեն քննարկվող վիրահատությանն ու առողջություն մաղթնել:

«Առողջություն մաղթելու փոխարեն...

Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում, քննադատում ու հեգնում եք: Բա եղա՞վ...

Ախր հասկացեք, եթե նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը, բա որ՝ Աստված չանի՝ հանկարծ մի ավելի կարևոր կենսական օրգան վիրահատի, ինչքան ժամանակ եք որոնելու անհետ կորածին...»,-գրել է նա:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը դատաան չի ներայանում վիրահատության պատճառով: Նա անաշխատունակության թեթիկ է ներկայացրել: