ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
«Ուզում եմ տեղեկացնել, որ շրջանառության մեջ եմ դրել Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նախագիծը հնարավորություն կտա մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար ծախսագրումները (ամորտիզացիոն մասհանումները) կատարել ոչ թե սահմանված նվազագույն ժամկետներում, այլ որոշել սեփական հայեցողությամբ (առնվազն մեկ տարում). «Այսինքն, սրանով ժամանակավորապես ներդրվում է արագացված ամորտիզացիայի գործիք, որը լրացուցիչ խթան կլինի ներդրողների համար և կշահագրգռի ներդրումների կատարումը տեղափոխել ավելի մոտ ժամանակահատված:
Պատգամավորի պարզաբանմամբ՝ արագացված ամորտիզացիայի այս գործիքը ճգնաժամային իրավիճակներում կիրառվել է տարբեր ժամանակներում տարբեր երկրներում. այսօր էլ, կորոնավիրուսով պայմանավորված հակաճգնաժամային փաթեթներում որոշ երկրներ կիրառում են այն. «Ուրախ կլինեմ լսել բոլորիդ կարծիքներն ու դիտարկումները։ Սակայն խնդրում եմ դրանք ինձ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ babken.tunyan@parliament.am»: