Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ, նա կփոխարինի Արա Նաջարյանին. Massispost

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

վրեժ

Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ։ Նա կփոխարինի Արա Նաջարյանին։ Այդ մասին գրում է Massispost-ը։

Վրեժ Աղաջանյանն առաջին անգամ պաշտոնին ընտրվել է 2017-ին: Նախկինում նա զբաղեցրել է Գլենդելի բնակարանային վարչության նախագահի և Բըրբանք-Գլենդել-Փասադենա օդանավակայանի տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը, Ամերիկայի «Հայ ինժեներների և գիտնականների ասոցիացիա»-ի անդամ և նախկին նախագահ է, Գլենդելի ոստիկանության հիմնադրամի վարչության անդամ։ Տարիներ շարունակ եղել է DM կրթական հիմնադրամի աուդիտորը և Շուշիի գիշերօթիկ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Վրեժ Աղաջանյանը տեղական 2 հեռուստաընկերությունների գործադիր տնօրեն է։ Ամուսնացած է Դիանա Աղաջանյանի հետ, ունի 2 զավակ: