ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մուտքերը, ապրիլի 14-ի դրությամբ, կազմել են 959.997.905,7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3678:
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ավելի վաղ բացել էր գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։
Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։