ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Նիդերլանդների գերագույն դատարանն այսօր հրապարակված վճռով վերահաստատել է նախորդ ատյանների որոշումները՝ դատապարտելու Ադրբեջանա-թուրքական մշակութային ասոցիացիայի նախագահին՝ ազգային խտրականություն քարոզի և բռնության կոչերի համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիդերլանդների թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
«2014թ. Ալմելոյում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի դեմ կազմակերխած բողոքի ցույցին Իլահն Աշքինը հայտարարել էր, թե «Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը»։
Այս որոշումը Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցների հետևողական պայքարի արդյունքն է և վճռական հաղաթանակն է ռասիզմի դրսևորումների դեմ։
Նիդերլանդական դատարանը վերահաստատեց հանդուրժողականության և օրենքի գերակայության երաշխավորի իր դերը», գրել է դեսպան Բալայանը։