Արարատ Միրզոյանը շնորհավորել է եզդիների Մալաքե Թաուսը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News 

հասարակական

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ շնորհավորելով եզդիների տոնը՝ Մալաքե Թաուսը:

«Սիրելի՛ եզդի եղբայրներ և քույրեր,

Շնորհավորում եմ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Թող Նոր տարին եզդի ժողովրդի կյանքում նշանավորվի որպես առողջ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ տարի:

Համոզված եմ, որ եղբայրական եզդի ժողովուրդն իր ավանդն է ունենալու այսօր մեր բոլորի առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու հարցում, ինչպես դա մշտապես արել է հայ ժողովրդի համար բախտորոշ տարբեր փուլերում»,- գրել է Միրզոյանը: