ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչը կլինի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։
«Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ կարգապահական վարույթի շրջանակներում հանդիսանալու եմ պարոն Ազարյանի ներկայացուցիչը:
Ավելի մանրամասն գործի վերաբերյալ տեղեկատվությունը, հաշվի առնելով առկա սահմանափակումները, հանրությանը կներկայացնեմ հաջորդ շաբաթ», - գրել է Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ապրիլին արդարադատության նախարարության կողմից: Պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստի ժամանակ հնչած գնահատականն է: