ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Այսօր վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրել եմ բողոք Ն.Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավոր Ս.Գզոգյանի ակնհայտ ապօրինի որոշման դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մալյանի փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը։
«Կար ժամանակ, երբ վերաքննիչ քրեական դատարանը համարվում էր արդարության վերականգման իրական ատյան: Ցավոք այդ ժամանակները անցյալում են, քանի որ նմանատիպ բողոքները, չգիտես ինչու, մշտապես մակագրվում են դատավորների մի հստակ շրջանակի, ումից արդարություն ակնկալելը դարձել է կատարյալ միամտություն:
Ամեն դեպքում, ինչպես բազմիցս նշել եմ, օգտագործելու ենք բոլոր հնարավոր և օրենքով չարգելված միջոցները պաշտպանությունը իրականացնելու համար:
Дорогу одолеет идуший»։
--00—ՅՄ