ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24 News
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով կարգելվի 3 ՍՊԸ-ի մասնաճյուղի գործունեություն: Դրանք են՝ «Աթենք»՝ ք. Երևան, Շինարարների 12/2, «Ծիրան մարկետ»՝ ք. Երևան, Շինարարների 12 և «Էն-Էլ-Էս»՝ ք. Երևան, Սիլիկյան թաղամաս, 10-րդ փողոց, 68:
Որոշումը հիմնված է ապրիլի 9-ին և 13-ին ՀՀ առողջապահական և տեսչական մարմին կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների վրա:
Պարետի որոշման մեջ նշվում է, որ տնտեսվարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից: Այն ապահովելու է ՀՀ առողջապահական և տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
Վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը: