ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Մեծ Բրիտանիայում մեկ օրում ևս 861 մարդ է մահացել կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը, փոխանցում է Lenta-ն:
Համաճարակի սկսվելուց ի վեր Մեծ Բրիտանիայում զոհվել է 13.729 մարդ: Միևնույն ժամանակ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը (103.093)։ Այսպիսով, երկիրը դարձել է վեցերորդը այն երկրներից, որոնք հաղթահարել են հոգեբանական այդ նշագիծը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի բժիշկներից ամեն երրորդը, որ հանձնել էր կորոնավիրուսի ախտորոշման թեստ, ունեցել էր այդ հիվանդությունից: Բժիշկների շրջանում վարակվածության մեծ մասը կապված է եղել անձնական պաշտպանության միջոցների՝ բժշկական դիմակների, ձեռնոցների և գոգնոցների քիչ լինելու հետ: Նրանց դեֆիցիտը, պարբերականի հաղորդմամբ, նկատվել է հիվանդության բռնկման հենց սկզբից, իսկ այս պահին որոշ միջոցների պաշարները «կրիտիկորեն ցածր են»: