ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24 News
Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում 15 օրվա համար անհրաժեշտ պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով ապահովվել են Քաշաթաղի շրջանի ինքնամեկուսացված Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքները, Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի և Ասկերանի շրջանի ինքնամեկուսացված բնակիչները:
Տեղեկացնում են ԱՀ Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունից։