ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Իտալիայի մշակույթի փոխնախարար Լորենցա Բուոնակկորսին հայտարարել է՝ իշխանությունները մի շարք վարչական միջոցներ են մշակում լողափերում անվտանգ տարածության ապահովման համար: Այս մասին հաղորդում է РиаНовости-ն:
Նրա խոսքով՝ քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չկա, անհնար է խոսել «նորմալ կյանքին» վերադառնալու մասին: Այնուամենայնիվ, իշխանություններն աշխատում են, որպեսզի հնարավոր դարձնեն իտալացիների համար ծովափնյա հանգիստը:
Քննարկվում է կազմակերպել ծովափին հանգստի համար նախատեսված իրերի կահավորումը՝ նրանց միջև 10-14 մետր հեռավորություն պահպանելով. հատուկ ժամ կսահմանվի ծովափում հանգստանալու համար ռիսկային գոտում գտնվող տարիքով բարձր մարդկանց համար:
Ընդհանուր խաղահրապարակներ և զանգվածային միջոցառումներ, օրինակ՝ լողավազաններ, վոլեյբոլ չի լինի: Բարերից կանհետանան բազմակի օգտագործման սպասքերը: Դեռ բաց է մնում հարցը, թե արդյոք անհրաժեշտ կլինի լողափերում դիմակ կրել:
Corriere della Sera թերթի տվյալներով՝ այս ամռանը Իտալիան կկորցնի 25 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ:
Նշենք, որ ԱՄՆ-ն ներկայումս առաջատարն է COVID-19 հիվանդության դեպքերի թվով և մահվան ելքերով: Ջոնս Հոպկինսի համալսարանի՝ հինգշաբթի հաղորդած տվյալներով՝ վարակի հաստատված դեպքերի թիվը կազմել է գրեթե 654 հազար մարդ, մահացել է շուրջ 31 հազար մարդ: