ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին տան գրասենյակից տեսաուղերձ է հղել Հայաստանին և առաջարկություն արել:
Ըստ դեսպանի՝ կորոնավիրուսով մարտահրավերները հաղթահարելու շրջանակում բազմաթիվ դրական պատմություններ է լսել, թե ինչպես են Հայաստանում մարդիկ իրար օգնում ճգնաժամը հաղթահարելու հարցում։ Ուստի դեսպան Թրեյսին և դեսպանատան անձնակազմը ցանկանում են լսել այդ պատմությունների մասին դրանց հեղինակներից։
«Գրե՛ք, թե ինչպես են ընկերները, բարեկամները և հարևաններն օգնում մեկը մյուսին։
Ձեր գրառումներում նշեք ԱՄՆ դեսպանատանը՝ @usembarmenia և օգտագործեք #AllTogether հեշթեգը, իսկ մենք կտարածենք դժվարին իրավիճակում տոկունությունը պահպանելու մասին ձեր պատմությունները։
Ի վերջո, այս պայքարում մենք բոլորս միասին ենք»,-ասել է դեսպանը։