ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը չի բացառում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «թավիշը չարաշահելու» մասին արտահայտությունը կարող է ոչ միայն հին իշխանություններից «մնացած» կադրերին, այլ հեղափոխությունից հետո պաշտոն զբաղեցրած անձանց վերաբերել: 24News-ի հետ զրույցում նա հստակեցրեց՝ թավիշը չարաշահողների մեջ ոչ միայն հները, այլև նորերը կարող են լինել:
Ջուլհակյանն այն համոզմանն է, որ վերափոխվելու շանսը չօգտագործողները պետք է հեռացվեն համակարգից, հատկապես նրանք, ովքեր չարաշահում են իշխանությունների բարությունը:
Մանրամասները՝ տեսանյութում։