ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով 5-րդ ծրագրի շրջանակում դրամական օժանդակությանը.
«5-րդ ծրագրի շրջանակում միանվագ անհատույց դրամական օժանդակություն ենք տրամադրում բոլոր այն տնտեսվարողներին, որոնք չնայած ծագած դժվարություններին՝ պահպանել են աշխատատեղերը և կրճատումներ չեն իրականացրել»,- պարզաբանել է նա։