ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
«Վանաձոր» ՔԿՀ-ում 14 կալանավոր հացադուլ են անում։ Այդ մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ տեղեկացնելով, որ ահազանգ է ստացել Վանաձոր ՔԿՀ-ից:
Հացադուլ անողներից 10-ը ՔԿՀ պետին դիմում է գրել՝ բողոքելով, որ իրենց վաղաժամկետ չեն ազատում։ Մյուս 4-ի բողոքը կապված է նախկինում դատախազության անօրինական գործողությունների հետ, որի արդյունքում նրանց պնդմամբ անօրինական որոշումներ են կայացվել իրենց նկատմամբ։