ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ինչպես խոստացել էի՝ այսօր՝ավելի վաղ, հանդիպեցի «Վանաձոր» ՔԿՀ-ում օրեր առաջ հացադուլ հայտարարած և իմ այցելությունից և հորդորներից հետո հացադուլը դադարեցրած 8 դատապարտյալների և կալանավորների պաշտպանների հետ:
Հանցավոր իրավապահ և դատական համակարգերի կայացրած անարդար որոշումներն ու դատական ակտերը մինչև կյանք կարող են արժենալ:
Պաշտպանների հետ հանդիպումները կշարունակվեն, որից հետո Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայության, գլխավոր դատախազության, Քրեակատարողական ծառայության հետ առանձին-առանձին մեծ գործ ունենք անելու:
Հացադուլը դադարեցրած տասնյակ կալանավորներին և դատապարտյալներին շնորհակալություն վստահության համար: