ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Ապրիլի 23-ին, ժամը 10:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 11 շենքում այրվում է գազի հաշվիչ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իսահակյան փողոցի թիվ 11 շենքի գազամատակարարման խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։23-ին, մարվել՝ 10։29-ին։ Այրվել է շենքի բնակարաններից մեկի պատշգամբի պատուհանը՝ մասամբ։