ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ, Լատվիայի նախկին ԱԳ նախարար Սանդրա Կալնիետեն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:
«Այսօր նշվում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մեկնարկի 105-րդ տարելիցը: Եկեք հուսանք, որ նման ողբերգալի իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվի: Թուրքիան պետք է ճանաչի այս հանցագործությունը: Սա կարևոր է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման համար»:
Հ.Գ. Սանդրա Կալնիետեի հետ աշխատելու պատիվ եմ ունեցել ինչպես ԵՄ-Հայաստան, այնպես էլ Արևելյան գործընկերության շրջանակներում:
Շնորհակալություն, Սանդրա»: