ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Շնորհակալ եմ Սերժ Թանկյանին իմ բանաստեղծության հիման վրա այս հրաշալի երգը գրելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ձեզ ծանոթ բառերին ավելացել է հետևյալ կրկներգը.
Արագած, Գրիգոր, Արարատ ու Սևան,
Անահիտ, Նաիրի, Զարուհի ու Շուշան,
Հայասա, Ուրարտու, Շուպրիա, Արմենիա,
Արատա, Նաիրի, Մեծ Հայք ու Կիլիկիա։
Հույս ունեմ՝ Ձեզ դուր կգա։ Հայաստանի Հանրապետությունը Երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան։ Շնորհավոր Քաղաքացու օրը»,-գրել է Փաշինյանը: