ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Աշխարհում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշը ԱՄՆ-ում է, որտեղ գրանցվել է 15 147 վարակակիր, և Ռուսաստանում, որտեղ գրանցվել է 6 361։
ԱՄՆ-ում այս պահին վարակված է 987,322, որից 55,415-ը մահացել է, 118,781-ը՝ ապաքինվել: Այս պահին բուժում է ստանում 813,126 պացիենտ, որից 15,143-ը ծայրահեղ ծանր վիճակում է: ԱՄՆ-ում թեստ է հանձնել 5,470,555 մարդ:
Ռուսաստանում կա 80,949 վարակակիր, որից 747-ը մահացել է, բուժվել է 6,767 մարդ: Այս պահին բուժում է ստանում 73,435 մարդ, որից 2,300-ը ծայրահեղ ծանր վիճակում է: Երկրում 2,877,699 մարդ թեստ է հանձնել:
Worldometers-ի վերջին տվյալների համաձայն՝ ապրիլի 27-ին` ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 2,995,209 է, մահացածներինը՝ 207,009, բուժվածներինը՝ 881,525: