ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
Եվրամիության տարբեր տրամաչափի պաշտոնյաներ են այցելել Բաքու, պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բաքվի միջոցով գազի տրանզիտն ավելացնելու վերաբերյալ և զարմանալի չէ, որ ԵՄ-ն միջամտում է հարավային Կովկասում խաղաղ գործընթացին: Այս մասին 24News-ին ասաց Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Նախկին նախարարի խոսքով՝ հետաքրքիր զուգադիպությամբ Վաշինգտոնը և ՌԴ-ն ողջունում են կոմունիկացիաների ապաշրջափակումը, ՀՀ -Ադրբեջան խաղաղության գործընթացը ու պատրաստ են աջակցել, սակայն եթե անգամ երաշխիքներ տրվեն, ապա ՀՀ-ում դրանց հավաստիությունը երաշխավորող և մասնագիտորեն վերլուծող մարդ չկա:
Անդրադառնալով ԵԱՀԿ խմբի ձևաչափով աշխատանքները վերսկսելու հեռանկարին, Արման Մելիքյանն ասաց. «ԱՄՆ-ն վերահաստատեց Մինսկի խմբի ձևաչափով աշխատանքները վերսկսելու իր պատրաստակամությունը՝ գնդակը թողեց ՌԴ-ի դաշտում, հիմա ՌԴ-ն պետք է արձագանքի և կողմնորոշվի՝ պատրա՞ստ է այդ ձևաչոփով աշխատել, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում։