Հայաստանում կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 15 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News    

կորոնավիրուս

Հայաստանում ապրիլի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1808 է։ Ապաքինվել է  15 մարդ, բուժում շարունակում է ստանալ 931 քաղաքացի։ 

Ընդհանուր առմամբ ապաքինվել է 848 մարդ։

Գրանցվել է մահվան ևս մեկ դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 29 է։ 

Թեստերի ընդհանուր քանակը՝  18 հազար  547 է։