Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 72 մարդ․ հաստատվել է վարակման 142 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

կորոնավիրուս

Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 142 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 3860 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է  72 մարդ, շարունակում է բուժվել 2218-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է  1572 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս մեկ դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը  49 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 21-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 36 հազար 16   քաղաքացի: