ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է հրապարակել՝ առաջարկելով կառավարությանը ճգնաժամային իրավիճակից դուրս գալու տարբերակ:
Ըստ Էդմոն Մարուքյանի կանխատեսումերի՝ մայիսն ու հունիսը խայտառակ ճգնաժամային ամիսներ են լինելու, ուստի առաջարկում է շարունակել «փող բաժանելը», որը ի վերջը կգեներացվի Հայաստանի տնտեսության մեջ և հետ կգա:
«Մայիս ամսվա համար՝ 100.000 դրամ յուրաքանչյուր ընտանիքին, հավելյալ թոշակ՝ յուրաքանչյուր թոշակառուին: Ահա՛ փողի աղբյուրը»,-հրապարակված տեսանյութին կից գրել է Էդմոն Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: