ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի տվյալներով՝ ապրիլի 27-ին կորոնավիրուսի օջախ հանդիսացող Ուհան քաղաքում և Հուբեյ նահանգում չեն արձանագրվել COVID-19-ի նոր դեպքեր և մահեր, փոխանցում է Интерфакс-ը:
Արդեն անցած կիրակի Հուբեյի և Ուհանի հիվանդանոցներից դուրս են գրվել վերջին 12 հիվանդները, որոնք ավելի վաղ հոսպիտալացվել էին կորոնավիրուսով:
Հիշեցնենք, որ առաջին անգամ կորոնավիրուսայի հիվանդություն հայտնաբերվել էր Ուհանի շուկայում: