ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Մեկնարկում է Բիզնեսն ընդդեմ COVID-19 քոուչինգ` անվճար անհատական խորհրդատվություն բիզնեսին նախաձեռնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.
«ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ներդրումների աջակցման կենտրոնի և
Business Support Office-Armenia-ի համագործակցությամբ գործարարների համար մայիսի 1-ից կկազմակերպվեն անհատական խորհրդատվություններ
Նախաձեռնության շրջանակներում գործարարները կարող են ստանալ անվճար անհատական խորհրդատվություն Հայաստանի լավագույն և փորձառու բիզնես խորհրդատուների կողմից:
Հաստատված շուրջ 105 թեմաների շրջանակում խորհրդատուները ձեզ կտրամադրեն անհատական խորհրդատվություն` օգնելով հաղթահարել բիզնեսի համար այս դժվարին շրջանը:
-Եթե Ձեր բիզնեսին անհրաժեշտ է խորհրդատվություն, մասնակցության համար տոմսակ ձեռք բերելու համար այցելեք` https://bit.ly/2W2PyuD
-Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ձեռք բերել ոչ ավել քան 2 տոմսակ:
-Տոմսակ ձեռք բերելու համար անհրաժեշտ է նշել կազմակերպության անունը և ՀՎՀՀ-ն:
-Տոմսակներ կարող եք ձեռք բերել մայիսի 1-ին, ժ. 9:00-ին:
-Խնդրում ենք հաշվի առնել, որ խորհրդատվության տոմսակները սահմակափակ են